top of page

Պատրաստի բիզնես-պլան նվազագույն ներդրումով եւ մեծ եկամտաբերությամբ

Վենդինգային մերսող բազկաթոռ-ավտոմատների ցանց
Ի՞նչ է վենդինգը, ինչու՞ ձեռք բերել մերսող բազկաթոռներ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ցածր արժեք, քիչ ներդրում

  • Ներդրվող գումարի արագ վերադարձ

  • Նվազագույն ծախսեր տեխնիկանան շահագործման համար

  • Շատ լավ համատեղելիություն այլ բիզնեսի, աշխատանքի, նույնիսկ հանգստի հետ

Սովորաբար այն բոլոր որորտները, որտեղ մտածում եք, որ կարելի է կատարել ներդրում եւ հիմնել սեփական գործը, արդեն իսկ զբաղված կամ գերհագեցած են:

 

Շտապե՛ք, քանի որ մերսող բազկաթոռների բիզնես ոլորտը դեռ նոր է մեր երկրում,

եւ դուք կլինեք այս բիզնեսի առաջամարտիկներից:

Վենդինգը մեր իրականությունում շատ ավելի նոր հասկացություն է, չնայած դրան այն շատ արագ տեմպերով մտնում է մեր առօրյա: Զարգացման արագ տեմպերի պատճառներից մեկն էլ այն է, որ վենդինգը քիչ ծախսեր է ենթադրում եւ արդյունավետ ու եկամտաբեր աղբյուր է: Վենդինգային բիզնեսը հիմնված է առեւտրային ապարատների աշխատանքի վրա:

 

Մերսող բազկաթոռներն ունեն շատ առավելություններ ի տարբերություն այլ վենդինգային ապարատների:

 

  • Բազկաթոռները չեն պահանջում ծախսատար նյութեր, վաճառվող ապրանքների փոխանակում, ավելացում (օրինակ՝ սուրճի կամ ըմպելիքների ապարատները պետք է անընդհատ լիցքավորել, ներբեռնել եւ թարմացնել նորերով, հետեւել, որպեսզի չվերջանա ապրանքատեսականին, բացի այդ պետք է գնել վաճառվող հումքը, մինչդեռ մերսող բազկաթոռները նման բաների կարիք չունեն): Այսինքն դուք տեղադրում եք մերսող սարքը համապատասխան վայրում, միացնում հոսանքից եւ հետեւում միայն նրա անխափան աշխատանքին:

  • Բազկաթոռները տնտեսող են հոսանքի ծախսի տեսանկյունից՝ ծախսում է շատ քիչ էլեկտրոէներգիա (50-60V, 1 ժամում  0.05-0.06կվտ), ինչպես նաեւ տարածքի տնտեսման տեսանկյունից են շահավետ. սարքի չափերն են՝ < 118*87*82 սմ: Զբաղեցնում է ոչ ավելի քան  1քմ տարածք: Հետեւաբար եթե այն տեղադրելու եք ձեր տարածքում, ապա ինտերյերի մաս կազմելով, այն շատ քիչ տարածք կզբաղեցնի, միեւնույն ժամանակ կապահովի տարածքի այցելուների համար լրացուցիչ ծառայություն,  կհաղորդի գեղեցիկ տեսք ինտերյերին, կոմֆորտի եւ լիցքաթափման  զգացում կապահովի:

  • Բազկաթոռները բացարձակ անվտանգ են եւ բարձր կիրառություն ունեն աշխարհի ամենատարբեր ու առաջատար երկրներում: Դրանք շատ ամուր են (ծածկոցը շարժական է, մաշվելու դեպքում հեշտությամբ կարելի է փոխարինել նորով, չնայած դրա անհրաժեշտությունը ոչ այդքան շուտ կառաջանա), տեխնիկական համակարգը գրագետ ծրագրավորված է, որն ապահովում է սարքի բարձր ֆունկցիոնալությունը. այն նաեւ թույլ չի տալիս  օգտագործել կեղծ մետաղադրամներ, եթե բազկաթոռները շահագործելու եք բիզնեսի համար: Սարքի շահագործման կանոններն, անկախ իր ֆունկցիոնալության, հեշտ են: Տեխնիկական սպասարկումը մատչելի է, եւ բավականին երկար ժամանակ դրա անհրաժեշտությունը չի առաջանա:

  • Մերսող բազկաթոռները մատչելի եւ հասանելի են հանրության լայն զանգվածներին: Նաեւ դրանք շատ պահանջված են, քանի որ մարդու մոտ ի բնե դրված է հանգստի պահանջմունքը, մասնավորապես նստակյաց կենսաձեւ վարող գրասենյակային աշխատողների, անընդհատ մոբիլ գործունեությամբ զբաղվողների կամ ֆիզիկական ծանր գործունեություն իրականացնող անձանց մոտ, ովքեր հաճախակի են ունենում հենաշարժողական համակարգի կամ նյարդային, մկանային ցավեր: Իսկ ժամանակի եւ ֆինանսական միջոցների սղությունը ոչ միշտ եւ ոչ բոլորին է հասանելի դարձնում դասական մերսման թարկարժեք ծառայությունները: 

 

Այս ամենի մասին են վկայում մեր ներքին շուկայում հանգստի եւ առողջության վերաբերյալ ուսումնասիրությունները: Մերսող սարքերի մասին մարկետինգային հետազոտությունը վկայում է այն մասին, որ բավականին մեծ թվով մարդիկ կօգտվեն նման ծառայություններից, եթե դրանք լինեն իրենց համար հասանելի վայրերում: [Տեղադրման վայրերի ցանկը կազմվել է ըստ հարցվողների պատասխանների]

Պրոյեկտի մեջ ներդրումների արժեքը ենթադրում է հիմնականում մերսող բազկաթոռի արժեքը:

  • Եթե սարքը տեղադրվում է ձեր իսկ տարածքում, ապա վարձակալության գումար չի գանձվում, հակառակ դեպքում կարող եք փոխշահավետ պայմաններով վարձակալել որևէ հարմար փոքր տարածք՝ ընդամենը 1 քմ (թե որոնք են վարձակալության համար ամենահարմար վայրերը, կարող եք ծանոթանալ "Տեղադրման վայրեր" բաժնում եւ սեղմելով առանձին ենթաբաժինների վրա կարդալ յուրաքանչյուր տեղադրման վայրի նրբություններն ու առավելությունները):

  • Վարձակալությունը հնարավոր է ինչպես ստանդարտ տարբերակով, այնպես էլ  եկամտի շրջանառությունից ֆիքսված տոկոսներով:

Ինչպե՞ս են սովորաբար մարդիկ օգտվում հասարակական վայրերում մերսող բազկաթոռներից

 

Երբ մարդն առաջին անգամ տեսնում է տվյալ հատվածում մերսող բազկաթոռը, նա անպայմանորեն ուշադրություն է դարձնում դրա վրա, բայց առաջին անգամ ամաչում է օգտվել դրանից:

Ամոթի դեմ պայքարի ամենարադյունավետ ձեւը տարբեր պրոմոակցիաների իրականացումն է տվյալ հատվածում, ինչպես նաեւ տեղադրման հատվածի խելամիտ ընտրությունը: Խիստ կարեւոր է չտեղադրել սարքն այնպես, որ մարդու հանգստի ժամանակ նրան շեղի բարձր աղմուկը, մարդկանց անմիջական անցուդարձը սարքի կողքով եւ այլն: Շատ արդյունավետ է նաեւ 1 վայրում 2 բազկաթոռի տեղադրումը կողք կողքի. Սովորաբար ընկերովի նստելը կոտրում է ամոթի զգացումը, իսկ 1 անգամ օգտվելուց հետո մարդու մոտ կոտրվում է տվյալ կոմպլեքսը եւ նա պատրաստ է այսուհետ մշտապես օգտվել սարքից, նույնիսկ միայնակ: Բացի այս ամենից նաեւ խիստ օգտակար են գովազդային վահանակները, որոնք տեղեկացնում են սարքի առավելությունների մասին, եւ մարդը որոշում է կայացնում իր վրա փորձարկել դրա արդյունավետությունը:

Տարեկան եկամտաբերությունը 1 բազկաթոռի կտրվածքով կարող է հասնել 2,5մլն. եւ ավելի ՀՀ դրամի, իսկ մերսող բազկաթոռների ցանցի դեպքում այդ գինը կբազմապատկվի:

Մերսող բազկաթոռի ծառայության նոմինալ արժեքն է 5 րոպեն 500 դրամ, սակայն դուք կարող եք փոփոխել այն ըստ ձեր ցանկության եւ բիզնես պլանի նպատակահարմարության, անգամ դարձնել աշխատանքը հատուկ ժետոններով:

bottom of page