Գրասենյակներ
Մեծ աշխատակազմ եւ շատ այցելուներ ունեցող գրասենյակներում, անգամ պետական սեկտորի հիմնարկություններում նպատակահարմար է տեղադրել մերսող բազկաթոռները, որոնք վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում հենց գրասենյակային աշխատողների շրջանում:
Գաղտնիք չէ, որ մկանային ցավերը, նեւրալգիան, հոգնածությունն ու լարվածությունը հիմնականում առաջանում են միանվագ գործողությունների արդյունքում՝ լարված ֆիզիկական կամ նստակյաց գրասենյակային աշխատանքի դեպքում: Սարքը կօգնի չեզոքացնել այս բացասական լիցքերը՝ սարքից օգտվողներին տրամադրելով ավելի պրոդուկտիվ գործունեության:
Ղեկավարությունը, իր աշխատակիցների համար ստեղծելով էքսպրես հանգստի գոտի եւ նրանց նվիրելով ռելաքսացիոն եւ ուժերի արագ վերականգնման ուրույն հատված, ոչ միայն հոգատարություն կցուցաբերի կոլեկտիվի առողջության մասին, այլեւ արդյունավետ աշխատելու լրացուցիչ մոտիվացնող իմպուլս կհաղորդի անձնակազմին: Սա խրախուսման նոր եւ արդյունավետ ձեւ կարող է լինել: Ի դեպ, այս միջազգային փորձն արդեն հաջողությամբ կիրառվում է հայաստանյան որոշ հեղինակավոր գրասենյակներում :

















