Սպասասրահներ
Պրակտիկորեն ցանկացած մեծ սպասասրահում, այդ թվում օդանավակայաններում, կայարաններում, նույնիսկ գազալցակայանների սպասման փակօթյա տարածքներում, մեծ ավտոտեխսպասարկման եւ ավտոլվացման կետերում, կարելի է տեղադրել այս բազմաֆունկցիոնալ եւ միևնույն ժամանակ շատ պրակտիկ մերսող բազկաթոռները:
Ժամանակը զուր վատնելու փոխարեն սպասող մարդիկ նվազագույնը 5 րոպե կարող են տրամադրել` սեփական առողջության եւ էքսպրես հանգստի վրա ծախսելով չնչին գումարներ:
Հաճախ նմանատիպ վայրերում հանդիպում ենք տարաբնույթ վենդինգային ապարատների՝ ինչպիսիք են սուրճի, զովացուցիչ ըմպելիքների ապարատները, անգամ փափուկ խաղալիքների ավտոմատներ, որտեղ նաեւ տարբեր այլ ապրանքներ են տեղադրված. սպասման մեջ գտնվող մարդիկ փնտրում են զբաղմունք եւ հաճախ ինքնանպատակ օգտվում այդ ավտոմատներից, մինչդեռ վենդինգային մերսող բազկաթոռներն, անխոս, մեծ առավելություններ ունեն այս ապարատների նկատմամբ, ինչպես ֆունկցիոնալության եւ առողջության խթանման, այնպես էլ գումարը զուր չվատնելու տեսանկյունից:
Մերսող բազկաթոռները նման վայրերում տեղադրողները եւս մեծ առավելություն ունեն, քանի որ դրանք չեն պահանջում ծախսատար նյութեր, վաճառվող ապրանքների փոխանակում, ավելացում (օրինակ՝ սուրճի կամ ըմպելիքների ապարատները պետք է անընդհատ լիցքավորել, ներբեռնել եւ թարմացնել նորերով, հետեւել, որպեսզի չվերջանա ապրանքատեսականին, բացի այդ պետք է գնել վաճառվող հումքը, մինչդեռ մերսող բազկաթոռները նման բաների կարիք չունեն): Այսինքն անհրաժեշտ է տեղադրել մերսող սարքը համապատասխան վայրում և միացնել հոսանքից: Ի դեպ, հոսանքի տնտեսման տեսանկյունից եւս աչքի են ընկնում այս սարքավորումները (մանրամասն նկարագիը՝ "տեխնիկական բնութագիր" բաժնում)
![]() | ![]() | ![]() |
|---|---|---|
![]() | ![]() | ![]() |









