top of page

Մերսման սրահներ եւ սպա կենտրոններ

 

Ավանդական մերսումը ռելաքսի, հանգստի, կոմֆորտի եւ լիցքաթափման լավագույն տարբերակներից է: Մարդիկ այցելում են մերսման սրահներ՝ առօրյա լարվածությունը թոթափելու, մարմինը կոփելու, տրամադրության ու օրգանիզմի տոնուսը բարձրացնելու համար, երբեմն էլ բուժական նպատակներով:  

Այցելուներն արդեն սրահի մուտքից պետք է զգան  տրամադրող մթնոլորտ, մեծագույն կոմֆորտ. այդ նպատակով շատ մերսման եւ սպա կենտրոններ ունեն հանգստի սենյակներ, որոնք համապատասխան ոճով կահավորված են, լուսավորությունը, աուրան, երաժշտությունը եւ անգամ բույրերը՝ հատուկ ընտրված:

Աշխարհի շատ տարբեր մերսման սրահների հանգստի սենյակներում կամ սպասասրահներում, մերսման պրոցեսն ավելի ամբողջական եւ կոմպլեքս դարձնելու նպատակով, տեղադրված են տեխնոլոգիական նորույթները՝ մերսող բազկաթոռները:

Այս ավանդույթը կարծես նաեւ մեր երկիր է մտնում. այսօր որոշ բարձրակարգ  սպա կենտրոններում կարելի է նաեւ անվճար եւ անսահմանափակ ժամանակով օգտվել մերսող բազկաթոռներից մինչ բուն պրոցեդուրային անցնելը կամ դրա ավարտից հետո, երբ օրգանիզմը դեռ հանգստի կարիք է զգում:

Մերսող բազկաթոռից օգտվելու հնարավորությունը բոնուս, խրախուսական կոմպենսացիա է այդքան թանկ սպա պրոցեդուրաներին: Վերջապես այն կատարյալ եւ ամբողջական է դարձնում մերսման եւ սպա սրահի ինտերյերը, ծառայությունների կոմպլեքսը՝ բավարարելով տարբեր նախասիրություններ ունեցող ցանկացած այցելուի:

spa_salon.jpg
o.jpg
SPA_massazhnoe-kresl.jpg
Be-Relax-Spa-1024x712.jpg
bottom of page