Ջրային գոտիներ, շոգեբաղնիքներ
Ջրային գոտիները՝ բացօթյա եւ փակօթյա ակվապարկերը, լողավազանները, ինչպես նաեւ շոգեբաղնիքները լիարժեք հանգստի եւ լիցքաթափման լավագույն լուծումն են:
Այս ամենը կարող է ամբողջանալ մերսման հետ համատեղելով:
Երբեմն ջրային գոտու տարածքում տրամադրվում են ավանդական մերսման կամ սպա պրոցեդուրաներ, որոնք առանձին ծառայություններ են եւ ոչ միշտ մատչելի՝ կապված ժամանակի, ֆինանսների եւ այլ սահմանափակումների հետ:
Մերսող բազկաթոռները կարող են դառնալ մերսման պարզեցված ծառայություն ավելի մեծ թվով հաճախորդների համար՝ ամենևին չհակադրվելով ավանդական մեսմանը եւ լավագույնս համատեղվելով դրա հետ: Այդ մասին կարող եք կարդալ "մերսման սրահներ եւ սպա կենտրոններ" բաժնում:
Իսկ այն ջրային կենտրոնները, առանձին շոգեբաղնիքները, որտեղ չկա վեոնշյալ ծառայությունը, կարող են հեշտորեն փոխարինվե ավտոմատացված մերսման ծառայությամբ, որը շատ ավելի խնայող է:
Հարկ չկա ամբողջ տարին շարունակ տրամադրել հսկայական հատված մերսման սրահի համար, մանավանդ երբ տարածքի խնդիր ունեք, վճարել մերսողին եւ սրահի մյուս աշխատակիցներին աշխատավարձ, ձեռք բերել հատուկ յուղեր, հիգիենայի պարագաներ եւ մերսման միջոցներ, ոչ պակաս թանկ մերսման սեղաններ եւ այլ աքսեսուարներ, կատարել հարկային վճարումներ: Ձեզ բավարար կլինի ունենալ 1 կամ մի քանի մերսող բազկաթոռներ՝ մերսման այդքան սիրելի եւ օգտակար սեանսը եւս ներառելով ձեր կողմից տրամադրվող ծառայությունների ցանկում:
Ամեն դեպքում ջրային գոտիներում պետք է խստորեն հետեւել սարքի շահագործման եւ անվտանգության կանոններին: Նախընտրելի է սարքը տեղադրել ջրային գոտու մուտքի մոտ, սրճարանների, սպասման սրահների կամ ադմինիստրատիվ հատվածում, բայց ոչ անմիջապես ջրային գոտում, նույն սկզբունքը գործում է շոգեբաղնիքների դեպքում. մերսող բազկաթոռները պետք է տեղադրել հանգստի սենյակներում, սպասասրահներում, բայց ոչ երբեք հենց շոգեբաղնիքում:







