top of page

Հանգստի եւ ժամանցային գոտիներ,

Հյուրանոցներ, հոսթելներ, հյուրատներ, պանսիոնատներ

 

Մարդիկ սովորաբար հանգստի գոտիներում փնտրում են նոր զվարճություններ եւ մատուցվող նոր ու տարբերվող ծառայություններ, որոնք կատարյալ կդարձնեն իրենց հանգիստը: Այս կամ այն հյուրանոցի ընտրության վրա ազդող լրացուցիչ գործոններից է մատուցվող ծառայությունների բազմազանությունը, օրիգինալությունը:

Շատ հանգստի վայրեր ունեն սպա ծառայություններ, սակայն դրանք՝

1. ժամանակատար են (սովորաբար ամբողջ պրոցեսը՝ պրոցեդուրային պատրաստվելուց սկսած մինչեւ դրա ավարտը, տեւում է ոչ պակաս, քան 1 ժամ),

2. ֆինանսական տեսանկյունից ոչ բոլորին են մատչելի (քանի որ սպա պրոցեդուրաները եւ մերսումը երբեք չեն մտնում հանգստի վայրի անվճար տրամադրվող ծառայությունների մեջ, ինչպես օրինակ՝ լողավազանը, մարզադահլիճը եւ այլն)

3. ոչ բոլորին են հասանելի (այցելուները ոչ միշտ են ցանկանում կողմնակի անձի՝ այս դեպքում մերսողի հետ կոնտակտ ունենալ ամենատարբեր դրդապատճառներով):

Մերսող բազկաթոռի պարագայում վերոնշյալ սահմանափակումները վերանում են. մերսման մեկ սեանսը պահանջում է մինչեւ 20 րոպե ժամանակ, կարող է տրամադրվել հանգստի վայրի այցելուներին անգամ անվճար միջոցներով, որպես խրախուսական, բոնուսային ծառայություն՝ ներառված հանգստի փաթեթի մեջ, ինչպես նաեւ բացառում է կողմնակի անձի միջամտությունը պրոցեսին:

Մերսող բազկաթոռները կարելի է տեղադրել ինչպես հյուրանոցի կամ հանգստի գոտու հանրային վայրում (սպասասրահում, ֆիտնեսի սրահում եւ այլն), այնպես էլ առանձին լյուքս սենյակներում: 

bottom of page