Անվտանգության կանոններ
Մերսումը, բուժական, սպա պրոցեդուրաներով, թե ավտոմատ սարքերով, որքան էլ հաճելի պրոցես է, ամեն դեպքում դրա տարատեսակները ունեն իրենց սահմանափակումները, հետեւաբար՝
Մինչ մերսող բազկաթոռից օգտվելը հետեւյալ անձինք պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ.
1. Ակտիվ բուժման փուլում գտնվող հիվանդները,
2. Սուր հիվանդություններ ունեցողները (չարորակ ուռուցքներ, սրտային անբավարարություն), նոր վիրահատվածները,
3. Հղիները եւ մինստրուացիոն ցիկլում գտնվող կանայք,
4. Ողնաշարի կոտրվածք, վնասվածք կամ օստեոպորոզ ունեցող հիվանդները,
5. Դիաբետիկ հիվանդները կամ այլ հիվանդներ, որոնց մոտ խախտված է արյան շրջանառությունը,
6. Մարդիկ, ովքեր ունեն վնասվածքներ կամ ում առկասարակ հակացուցված է մերսման ցանկացած տեսակը,
7. Մարդիկ, ում մարմնի ջերմաստիճանը գերազանցում է 38 աստիճանը (ֆեբրիլ փուլ):
8. Մարդիկ, ովքեր օգտագործում են օրգանիզմում տեղադրված էլեկտրոնային հատուկ բժշկական սարքեր, օրինակ՝ կարդիոստիմուլյատոր կամ այլ սարքեր,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք
1. Մի թողեք անչափահասներին, ինչպես նաեւ ֆիզիկական եւ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել սարքից առանց չափահասների վերահսկողության,
2. Մի թույլատրեք երեխաներին խաղալ բազկաթոռի վրա եւ փոփոխել սարքի ֆունկցիաները, խաղալ էլեկտրականության լարի եւ այլ երեխաների համար վտանգ ներկայացնող մասերի հետ:
3. Յուրաքանչյուր շահագործման ժամանակ մերսման բազկաթոռը պետք է օգտագործվի միայն 1 անձի կողմից. 1-ից ավելի անձանց առկայությունը բազկաթոռի վրա անթույլատրելի է:
4. Կենդանիների, ինչպես նաեւ բեռների, ծանրոցների եւ օժանդակ այլ իրերի առկայութունը բազկաթոռի վրա, այդ թվում բազկաթոռի թեւերի վրա խստիվ արգելվում է:
5. 120 կգ եւ ավելի մարմնի կշիռ ունեցող անձանց արգելվում է օգտվել մերսող բազմաթոռից:
6. Դադարեցրեք մերսման սարքի օգտագործումը, եթե հոսանքի լարը կամ միակցիչը վնասված են, եւ մի փորձեք ինքնուրույն վերացնել անսարքությունը:
7. Մի փորձեք ինքնուրույն փոփոխել սահմանված ֆունկցիաները, փոխել բազկաթոռի թեքման աստիճանը, անջատել եւ միացնել էլեկտրականության լարը:
8. Արգելվում է վնասել բազկաթոռի կտորը սուր կտրող-ծակող կամ այլ ցանկացած գործիքով, փորձել այրել, հարվածել կամ այլ ցանկացած ֆիզիկական վնաս հասցնել սարքին:
9. Խորհուրդ չի տրվում օգտագործել սարքն անընդմեջ ավելի քան 20 րոպե ընդհանուր մերսման դեպքում եւ առանձին տեղային հատվածների մերսման համար անընդմեջ՝ ավելի քան 5 րոպե:
10. Խորհուրդ չի տրվում մերսող բազկաթոռն օգտագործել ցանկացած այլ թերապեւտիկ սարքավորման հետ համատեղ. եթե ամեն դեպքում օգտագործել եք եւ ձեզ վատ եք զգում, անմիջապես դադարեցրեք սարքերի օգտագործումը եւ դիմեք բժշկի:
11. Մի նստեք բազկաթոռի վրա թաց հագուստով, մի ձեռք տվեք էլեկտրական հոսանքի լարին կամ միակցիչին, նաեւ մոնիտորին թաց ձեռքերով:
12. Մի օգտագործեք մերսող բազկաթոռը բուժական նպատակներով կամ եթե տվյալ պահին ձեզ վատ եք զգում:
13. Արգելվում է ծխել մերսող բազկաթոռի մոտակայքում:
14. Արգելվում է օգտագործել ոգելից խմիչք մերսման սարքից օգտվելու ժամանակ, ինչպես նաեւ նստել բազկաթոռին արդեն իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում:
15. Մի օգտվեք մերսման սարքից ուտելուց անմիջապես հետո,
16. Աշխատեք խուսափել մերսման ընթացքում կողմնակի շեղող այլ գործողություներից, որոնք կարող են լարվածութուն եւ ուշադրության կենտրոնացում պահանջել:
17. Խուսափեք բազկաթոռի վրա ննջելուց, երբ այն աշխատում է:
18. Եթե ձեզ վրա, կամ հագուստի գրպաններում կան ձեզ խանգարող կամ թանկարժեք պարագաներ, ապա նախօրոք տեղափոխեք դրանք՝ խուսափելու համար դրանց կորստից, վնասվելուց կամ սարքը փչացնելուց:



