Ռեստորանային համալիրներ, սրճարաններ, ակումբներ
Մարդիկ այցելում են ռեստորաններ, ակումբներ ու սրճարաններ ոչ միայն ուտելու եւ քաղցը հագեցնելու, այլև հանգստանալու, լիցքաթափվելու եւկտրվելու առօրյա անցուդարձից, հոգսերից ու լարվածությունից:
Առաջին հայացքից անհամատեղելի թվացող գործողությունները կարող են այլ համատեքստում իդեալականորեն համադրվել:
Այսպիսով, դուք կարող եք ձեր սրճարանում, ակումբում ու ռեստորանում հանգստի փոքրիկ անկյուն տրամադրել էքսպրես մերսման ծառայությամբ: Մասնավորապես սա շատ լավ է աշխատում այնպիսի սրճարաններում, որոնք այս կամ այն համալիրում, բիզնես կամ առևտրի կենտրում են տեղակայված: Իսկ զբոսաշրջիկների համար ցանկացած կուրորտային վայրում առկա սրճարանում, ռեստորանում կարելի է տեղադրել մերսող բազկաթոռ:
Ավելի հետաքրքիր տարբերակ են մեծ ռեստորանային համալիրները, բանկետային սրահները, որտեղ մշտապես մեծ միջոցառումներ են կազմակերպվում, իսկ ակտիվ պարերից ու աղմուկից հոգնած հյուրերը դեմ չէին լինի 5 րոպեում վերականգնել առույգությունը, վերացնել հենաշարժողական համակարգի հոգնածությունն ու ցավերը:
Մի պահ առանձնանալով սեղանակիցներից և բլից-մերսում վայելելով՝ ձեր այցելուները կվերադառնան իրենց տոնակատարությանը լիովին առույգացած, իսկ թարմանալու համար ծխելու վատ սովորությունը կփոխարինվի առողջ ապրելակերպի խրախուսմամբ:






