top of page

Սպորտային համալիրներ, ֆիթնես կենտրոններ

 

Սպորտային համալիրներում եւ ֆիթնես սրահներում ֆիզիկական ակտիվությունը եւ ծանրաբեռնվածությունը կարելի է թեթեւացնել մերսման միջոցով: 

Էքսպրես մերսումը՝ բառիս բուն իմաստով ոտքից մինչեւ գլուխ, ընդամենը 5-10 կամ մինչև 20 րոպե կպահանջի, սակայն առավելագույնս կխթանի մկանների հավասարապես տաքացմանը եւ արյան ճիշտ շրջանառությանը: Վերջիններս ֆիզիկական ակտիվության ժամանակ կարևորագույն պայմաններն են:

Մերսման սեանսը կարելի է ստանալ ինչպես պարապմունքից առաջ, այնպես էլ դրա ավարտից հետո, լիարժեքորեն ապահովելով օրգանիզմին դրական էներգիայով ողջ օրվա համար:

Շատ սպրոտային համալիրներ եւ ֆիթնես սրահներ առաջարկում են նաեւ ավանդական մերսման ծառայություններ, հետեւաբար թյուր կարծիք է ձեւավորվում, որ մերսող ավտոմատ սարքը կարող է խանգարել նրանց այդպիսի վճարովի պրոցեդուրաներին, երբ հաճախորդները կհրաժարվեն օգտվել ավանդական մերսումից՝ փոխարինելով դրանք մերսող բազկաթոռներով: Դա ամենեւին այդպես չէ, ավելին այդ միֆը գործնականում հերքվել է, որի մասին առաջարկում ենք կարդալ "մերսման սրահներ եւ սպա կենտրոններ" բաժնում: 

bottom of page