Մերսող բազկաթոռների տեղադրման վայրերը
Սովորաբար ցանկացած փակ կամ ծածկ ունեցող բացօթյա տարաքում կարելի է տեղադրել մերսող բազկաթոռը: Կարեւորը, որ այդ հատվածում լինի կա՛մ հանգստանալու և լիցքաթափվելու ցանկություն ունեցող, կա՛մ սպասող, կա՛մ ակտիվ աժիոտաժի մեջ գտնվող, կա՛մ երկար ժամանակ միևնույն տարածքում շրջող մարդկանց բազմություն:
Սարքը մոբիլ է, որն էլ հնարավորություն է տալիս այն ըստ նպատակահարմարության տեղափոխել ցանկացած կետ: Բացի այդ սարքը շատ տարածք չի զբաղեցնում, հետեւաբար նույնիսկ 1 քառակուսի մետրը բավարար է էքսպրես հանգստի ռելակսացիոն անկյուն ստեղծելու համար: Ինտերյերի մաս կազմելով՝ այս խելացի սարքը գեղեցիկից բացի օգտակար է եւ կոմֆորտի ու լիցքաթափման զգացում է հաղորդում տվյալ տարածքի այցելուներին:
Ստորեւ առաջարկում ենք դիտարկել այն պոտենցիալ վայրերը, որտեղ կարող են տեղադրվել մերսող բազկաթոռները: Ի դեպ, այս հարցում օգնության կգա աշխարհի ամենատարբեր երկրներում մերսող բազկաթոռների տեղադրման եւ շահագործման բազմամյա հաջող փորձը:



