top of page

Sunner Group բազմապրոֆիլ ընկերությունը ներկայացնում է Sunner Health մասնագիտացված ուղղությունը, որը համատեղելով նորարար տեխնոլոգիաներն ու մարդկային օրգանիզմի հատուկ պահանջները, ստեղծել է այս  "խելացի" տեխնոլոգիական հակասթրեսային նորարարությունը: Վերջինս պրոֆեսիոնալ մերսումը դարձնում է անհամեմատ մատչելի եւ հասանելի հանության մեծ զանգվածներին:

 

Ձեզ ենք ներկայացնում մերսող բազկաթոռների SRMC-021A դելյուքս դասի մոդելը, որի տեխնիկական բնութագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ սեղմելով մոդելի անվան վրա:

 

Այս մերսող բազկաթոռը մերսում է վիզը, ուսերը, մեջքը, գոտկատեղը, հետույքը, ազդրերը, ոտքերը: LCD մոնիտորի վրա ցուցադրում է կատարվող ֆունկցիաները, մերսման տեւողությունը եւ հաղորդում այլ մանրամասներ:

 

Համապատասխան արդյունքի հասնելու համար նվազագույնը 5 րոպեն արդեն բավարար է, որպեսզի բազկաթոռից օգտվողներն իրենց զգան թարմացած, առույգ եւ հանգստացած: Մերսման արագությունը, բազկաթոռի թեքման դիրքը, հատվածների ընդգրկումը եւ այլ ֆունկցիաներ կարգավորվող են, սակայն հանրային օգտագործման դեպքում դրվում են ստանդարտ եւ բոլորի համար ընդհանուր պայմաններ՝ խուսափելու համար բազկաթոռի ֆունկցիաների փոփոխություններից եւ սարքը փչացնելուց:

 

Բազկաթոռներն ունեն նաեւ նախազգուշացման համակարգ, այն է՝ բազկաթոռի վրա պարզապես նստած եւ ծառայութունից չօգտվող մարդուն զգուշացվում է տեղադրել համապատասխան մեդաղադրամը ծառայությունից օգտվելու համար կամ լքել այն: Սա հնարավորություն է տալիս խուսափել այլ նպատակներով շահագործելուց՝ դրանով իսկ բազկաթոռը ծառայում է իր հիմնական գործառույթներին:

 

bottom of page